ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է: Կատարված մարումների արդյունքում սեպտեմբերին 820 մլն ընդհանուր պարտքը հասել է 145,2 մլն դրամի: Դեկտեմբերի 7-ի դրությամբ գյուղացիական տնտեսություններին պարտք ունի 9 ընկերություն:
Գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է վերամշակող ձեռնարկություններին առավելագույնը մինչև տարեվերջ ամբողջությամբ կատարել գյուղացիական տնտեսություններին ֆինանսական պարտավորությունները: